Freedom Broker Armenia-ն հայտարարում է նոր Freedom բրենդային նշանի ներդրման
մասին։ Այս փոփոխությունը Freedom Holding Corp.-ի համաշխարհային ռազմավարության
շրջանակում իրականացվող գործընթացի մասն է, որի համաձայն խմբի ընկերություններն
աստիճանաբար անցում են կատարում միասնական բրենդային ինքնության։
Այս քայլը պայմանավորված է հոլդինգի երկարաժամկետ նպատակով՝ բարձրացնել
Freedom բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել դրա դիրքերը միջազգային շուկաներում։
Միասնական բրենդային ինքնությունը նպաստում է նրան, որ տարբեր երկրներում
հաճախորդներն ու գործընկերները Freedom-ը ընկալեն որպես մեկ ամբողջական
էկոհամակարգ՝ անկախ այն ծառայությունից, որից օգտվում են։
Հարկ է նշել, որ փոփոխությունը վերաբերում է բացառապես բրենդային նշանին։ Freedom
Broker Armenia-ի սպասարկման պայմանները, գործող ծառայությունները և հաճախորդների
հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Ընկերությունը
կշարունակի ներդրումային ծառայություններ մատուցել նույն բարձր մակարդակով՝
պահպանելով հուսալիության, արդիականության և որակի բարձր չափանիշները։
Freedom Holding Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմուր Տուրլովը նշել է. «Բրենդային
վերափոխումը Freedom-ի՝ որպես միասնական էկոհամակարգի զարգացման
տրամաբանական շարունակությունն է։ Այսօր մեր պրոդուկտներն ու ծառայություններն
արդեն բավականաչափ ինտեգրված են միմյանց հետ, և միասնական բրենդը
հնարավորություն է տալիս հաճախորդների համար այդ կապն ավելի հասկանալի և
ճանաչելի դարձնել։ Օգտվելով բանկային, բրոքերային, ապահովագրական կամ lifestyle
ծառայություններից՝ մարդը պետք է զգա միասնական մոտեցում, որակի միասնական
չափանիշներ և նույն օգտատիրական փորձառությունը։ Մեզ համար սա պարզապես
բրենդների տեսողական միավորում չէ, այլ այն ռազմավարության արտացոլումն է, որի
առանցքում հաճախորդի կարիքների շուրջ ձևավորվող թվային էկոհամակարգի ստեղծումն
է»։
«Նոր բրենդային նշանն արտացոլում է Freedom Holding-ի միասնական զարգացման
տեսլականը և միջազգային շուկաներում ավելի ճանաչելի ու համահունչ ներկայություն
ապահովելու ձգտումը։ Մեզ համար կարևոր է, որ մեր հաճախորդները, անկախ երկրից կամ
ծառայության տեսակից, ստանան նույն բարձրորակ սպասարկումը և վստահելի
փորձառությունը։ Միևնույն ժամանակ, այս փոփոխությունը որևէ կերպ չի ազդում Freedom
Broker Armenia-ի գործունեության և մեր հաճախորդների նկատմամբ ստանձնած
պարտավորությունների վրա», – նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ
Հովակիմյանը։
Freedom Broker Armenia-ի համար նոր բրենդային նշանին անցնելը կարևոր քայլ է Freedom-ի
միջազգային բրենդային միասնականության ամրապնդման ուղղությամբ։ Ընկերությունը
շարունակելու է իր գործունեությունը Հայաստանում՝ առաջարկելով ներդրումային
ծառայություններ և պահպանելով այն արժեքները, որոնց հիման վրա ձևավորվել է
հաճախորդների վստահությունը տարիների ընթացքում։
_______________________________________
Freedom Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական
բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և
միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների
ամբողջական շրջանակ՝ բորքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման
ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն
արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն մեր ժամանակակից առցանց
հարթակի միջոցով։
Freedom Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի
բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական
կապիտալիզացիան կազմում է 7.5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12.4 մլրդ դոլար (31.03.2026)։ Freedom
Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 11
000 աշխատակից, 232 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։
