Անահիտ Մանասյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

 

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին,
բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների,
վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ
դրսևորումներ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի
քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու
իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու
քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են
բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև
խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ
համակարգի զարգացմանը:
Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է:

Spread the love