Արարատի պետական քոլեջում յուրաքանչյուր տարի ոգեկոչվում է Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:Քոլեջի որդեգրած առաքելությունը ազգապահպանությունը, հայրենասիրության ոգով դաստիարակելն ու հիշողությունները միշտ արդուն պահելը մատաղ սերնդին փոխանցելով:
Այս տարի ևս ապրիլ 24 –ին ընդառաջ քոլեջում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ նվիրված մեր անմեղ զոհերի 107 տարվա տարելիցի հիշատակին: Կրթօջախի սաների մասնակցությամբ միջոցառմումը հուզեց բոլորին, մասնավորապես հորդանանցի լուսանկարիչ Թոֆիքին, ով մեր երկիրը համարում է դրախտավայր և մշտապես բնակություն է հաստատել Հայաստանում: Քաղաքի երաժշտական կրթօջախի սաները նույնպես մասնակցում էին միջոցառմանը , քոլեջի պատերից ներս երաժշտական գործիքների հնչյունները ազդարարում էին օրվա խորհուրդը ոգեկոչելով մեր անմեղ զոհերի հիշատակը:
Կրթօջախի դահլիճը լեցուն էր ՝ հյուրերով , ծնողներով, միջոցառմանը մասնակցում էր նաև համայնքապետ ՝ Ասլան Ավետիսյանը, ով խորին շնորհակալություն հայտնեց սաներին և կրթօջախի տնօրեն՝ տիկին Էլլա.Գասպարյանին մատաղ սերնդի հայեցի և հայրենասիրական ոգով դաստիարակության համար:Իսկ տիկին Գասպարյանն էլ իր խոսքում նակատեց, որ կրթօջախում մշտապես տուրք են տալիս հայրենասիրությանը, կրթությանը և միաժամանակ սերունդներին սերմանում և փոխանցում մեր ավանդույթները ու մշտապես վառ պահում մեր նախնիների վառ հիշատակը:
Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի