Օրերս ԶԼՄ ներկայացուցիչների այցն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի(FPWC ) կողմից ՝ cop-17 մեդիա դպրոցի շրջանակում:
Cop-17մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ Հայաստանյան գրասենյակը և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի , կլիմայական գործողությունների , բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ:«Խոսրովի Անտառ»-ը հատուկ պահպանվող տարածք է, որտեղ այցելության նպատակը շատ խորն էր և հանգամանալից բացատրության ականատես եղանք , որոշ հարցերի քննարկման ժամանակ:
Ավելի պարզ դարձավ , որ Խոսրովի Անտառ»-ը ՀՀ մի շարք պահպանվող տարածքներից մեկն է, որը երկարաժամկետ պահպանման իրավունքով տրվել է ՀԿ -ն , որը իրականացնում է անտառի պահպանությունը, խնամքը, ֆլորային և ֆաունային հատուկ տեխնիկական միջոցներով պահշտպանում/օնլայն հեռադիտակներ, հեռադիտակներ, էլեկտրոնային հովիվներ/ և այլն, որը պետությունն իր միջոցներով չի կարող իրականացնել խնդիրների լուծումը/ֆինանսական/:
Արգելանոցի շուրջ 30. հազար հեկտար պահպանվոր տարածքը միջազգային ճանաճում չունի որպես հատուկ պահպանվող տարածք և այս նպատակով այս տարի cop-17-ի շրջանակներում նախագահող ՀՀ մեծ անելիք ունի ճանաճում ձեռք բերելու համար:Հայաստանը ծրագրում է մինչեւ 2030 թ. իր տարածքի առնվազն 20 տոկոսը դարձնել բնության հատուկ պահպանվող տարածք:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում վերջերս կատարվել են փոփոխություններ, որոնք բնապահպանական ոլորտի մասնագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Օրենքով ամրագրվել են նոր հասկացություններ, որոնք միջազգային պրակտիկայում եւ իրական կյանքում արդեն իսկ կային, սակայն օրենքով նկարագրված չէին:
Ինչպես գիտենք ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքն ընդունվել է 2006 թ., մինչեւ վերջերս դրանում 4 անգամ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, սակայն այս տարի արված փոփոխությամբ օրենքը ամբողջապես է փոխվել, ավելի կոնկրետ՝ շարադրվել է նոր խմբագրությամբ։ Նախագծի հեղինակը Կառավարությունն է: Օրինագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է մտել հունիսի 16-ին, իսկ արդեն ամսի 18-ին ընդունվել է առաջին եւ երկրորդ ընթերցումներով:
Հաշվի առնելով, որ նոր խմբագրությամբ օրենքում նախկին տեքստի համեմատ բազմաթիվ փոփոխություններ են արվել՝ փորձագետներն այն ավելի շատ նոր օրենք են համարում։
Նախատեսվում է, որ նորացված օրենսդրության շրջանակներում ընդլայնվելու է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ծածկույթը Հայաստանում։ Սա նաեւ պարտավորություն է մեր երկրի կողմից, որը ստորագրել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան եւ առաջիկա աշնանը հյուրընկալելու է այս կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը:
Վերոհիշյալ արգելանոցի խնդիրը միշտ եղել է մեր հասարակության ուշադրության կենտրոնում ուստի այդ նպատակով անհրաեշտ է անհրաժեշտ տեղելություններփոխանցել հատկապես այն գյուղական բնակավայրերի ազգաբնակչությանը , ովքեր հավաքչությանբ են զբաղվում անտառամեձ տարածքներում:Պարզ ասած՝ երբեմն Ուրցաձոր և անտառմոտ այլ վայրերի գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել որոշ ժամանակ առաջ իրենց դժգոհությունը արտահայտելով , որ արգելանոցի ղեկավարությունը իրենց թույլ չի տալիս անտառի բարիքներից օգտվել :
Ի պատասխան գյուղացիների ՝ պահպանվող տարածքի համակարգողը արձագանքեց խնդրին հետևյալ կերպ՝ « Ավանդական իրավունքով մենք գյուղացիներին թույլ ենք տալիս անտառի բարիքներից օգտվել/Շուշան, Մանդակ / և այլ բանջարեղենի տեսակների հավաքչությանը չենք խոչընդոտում , բայց մեկ պարկի-ընտանեկան կարիքների համար, բայց ոչ ավելի շատ քան արտադրական նշանակության համար ինչպիսին կարող է լինել /պահածոների գործարաններում հանձնելու/ պատրվակը:
Անտառը հսվում է օնլայն և օֆլայն ինչպես նաև զինված է անհրաժեշտ տեսախցիկներով , դռոններով և այլ նպատակային նշանակության մեթոդներով , որպեսզի արգելանոցը պաշտպանվի հնարավոր վտանգներից:
Սահմանված նպատակների ու թիրախների կյանքի կոչումը պետք է բերի գլոբալ առումով կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելուն, բնության վերականգնմանը, ինչպես նաեւ մարդկության ու էկոհամակարգերի փոխշահավետ հարաբերությունների վերակերտմանը։
23 թիրախներից երրորդը փորձագետները համարում են ամենահավակնոտներից մեկը, եթե ոչ ամենահավակնոտը: Այս թիրախը հայտնի է իբրեւ «30X30», ինչը նշանակում է, որ մինչեւ 2030 թ․ աշխարհի ցամաքային, ջրային եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանել ու արդյունավետ կառավարել։
Հայաստանում առկա արգելանոցները որոնք տրվել են պահպանման աշխարհում չեն ճանաչվում , որպես հատուկ պահպանվող տարածք ՝ ուստի մեր հանրապետությունը այս առումով եծ անելիքն ունիի:Արգելան«30X30» թիրախի իրականացման շրջանակներում Հայաստանը, որպես կոնվենցիայի անդամ, նախատեսում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) իր ծածկույթը՝ այն հասցնելով երկրի տարածքի առնվազն 20 տոկոսին։
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքներ են համարվում արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերն ու բնության հուշարձանները:
Այսօր մեր երկրում կա 3 պետական արգելոց, 27 պետական արգելավայր, 4 ազգային պարկ եւ 233 բնության հուշարձան:
Ներկա պահին ԲՀՊՏ-ները մեր երկրում զբաղեցնում են 386.355 հա կամ 3.863 քկմ, ինչը հավասար է ՀՀ տարածքի 13 %-ին։ Ընդ որում՝ 2012-ից ի վեր ԲՀՊՏ-ների ամբողջ ծածկույթն ընդլայնվել է 88.600 հա-ով կամ 886 քկմ-ով, ինչը հավասար է ՀՀ տարածքի 3 %-ին։
Հուշարձանները հանրապետական նշանակություն ունեցող ԲՀՊՏ-ներ են, ստեղծվում են Կառավարության որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, համայնքային հողերի վրա, ինչպես նավ մասնավորից ձեռք բերելու եղանակով եւ դրանց կառավարումն իրականացնում են լիազոր մարմնին՝ ՇՄՆ-ին ենթակա ՊՈԱԿ-ները, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) կամ իրավաբանական անձը:Դիցուկ պահպանվող լանդշաֆտները տեղական նշանակության ԲՀՊՏ-ներ են, որոնք ստեղծվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, գտնվում են մեկ կամ մի քանի համայնքների վարչական սահմաններում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա, եւ կառավարվում են ՏԻՄ-ի կողմից՝ համայնքային կարեւորություն ունեցող էկոհամակարգերի, բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանության համար:
Հ. Գ. Արգելավայրերի ու բնության հուշարձանների պահպանության ռեժիմը եւս սահմանվում է օրենքով ՝ Մինչ այս «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանվում էին միայն պետական արգելոցների ու ազգային պարկերի պահպանության ռեժիմները, իսկ պետական արգելավայրերի ու բնության հուշարձանների մասով նշվում էր, որ դրանց պահպանության ռեժիմները սահմանվում են կանոնադրությամբ (արգելավայրերի դեպքում) եւ անձնագրով (բնության հուշարձանի դեպքում):Այժմ այս երկուսի համար եւս օրենքը հստակ սահմանում է պահպանության ռեժիմ: Նույնը վերաբերում է պահպանվող լանդշաֆտին:Այսպիսով՝ ներկայում օրենքով արդեն իսկ սահմանված են բոլոր այն իրավունքներն ու սահմանափակումները, որոնք գործելու են բոլոր արգելավայրերում: Իսկ Հայաստանում ԲՀՊՏ-ների մեջ ամենաշատը, ինչպես տեսանք, հենց արգելավայրերն (27) ու բնության հուշարձաններն են (233): Հարկ է նշել արգելոցների և արգելավայրերի տարբերությունը օրենքով սահմանված կարգով , ունեն հստակ չափորոշիչներ ՝ Ի տարբերություն արգելոցների՝ արգելավայրերը պահպանության ավելի թույլ ռեժիմ ունեն, որտեղ չի բացառվում մարդու գործունեությունը, միջամտությունը։ Ի տարբերություն արգելոցների ՝ օրինակ «Խոսրովի Արգելոցի»:
Իհարկե կան նաև արգելավայրեր, որոնք կոմպլեքս տեսակները պահպանելու համար են, կան արգելավայրեր, որոնք նախատեսված են որոշակի տեսակների համար, ինչպես, օրինակ, Կապանի տարածաշրջանում գտնվող «Սոսու պուրակը», որը նախատեսված է երկու ծառատեսակի՝ արեւելյան սոսու եւ հունական ընկուզենու բնական պուրակի պահպանության համար, կամ «Որդան կարմիր» պետական արգելավայրը, որը մեկ տեսակի՝ արարատյան (հայկական) որդան կարմիր միջատի աղուտային բնակության վայրերի ու աղասեր բույսերի պահպանության համար է ստեղծվել։
