Հայաստանում ապրիլի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422822-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2428 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3032179 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1969 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410548 անձ` վերջին մեկ օրում 13 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8622 է: