Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր- մանկապարտեզ ՀՈԱԿ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում`
հոգեբան-փորձագետը, օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են
իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև
Մանկապարտեզ)։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մանկապարտեզի շենքային և, սանիտարահիգիենիկ
պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի
համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև
հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրվել է նաև Մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման
պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական
և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։
Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման,
երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ
պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ
իրացմանը վերաբերող հարցեր և այլն:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են
առանձնազրույցներ։
Մշտադիտարկման այցի ընթացքում Մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն
արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից
բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում
դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի
իրավասու մարմիններին:

Spread the love