Կնքվեց համաձայնագիր ՝«Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շահագործման համար. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ այսօր  Գևոր Պապոյանը  ստորագրել է  «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն համայնքների զարգացման նպատակով կիրականացնի տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
Առաջին՝ 18-ամսյա ժամանակահատվածի համար ներդրումը կկազմի 10.5 մլն ԱՄՆ դոլար։

Չնայած, որ Վայոց ձորի մարզի   Վայքի  տարածաշրջանի ազգաբնակչության մի մասը դեմ էր հանքի շահագործմանը ՝  մարզը համարելով  զբոսաշրջային՝ սակայն  նախարարը ՝  գեղեցիկ տնտեսական արդյունք է  ներկայացնում, մի՞թե այդ է այն ֆինանսական արժեքը, որով գնահատում եք ազդակիր բնակավայրերի (ոչ միայն՝ տուժողը բոլորս ենք) ջրի, հողի, օդի եւ այլ բնապահպանական ռիսկերն ու դրանցից բխող հետեւանքները։

  Հ.Գ. Ինչպե՞ս են փաստաթղթի տակ ստորագրում վարչական ղեկավարները, արդյո՞ք, իրենց բնակիչների առաջ պատասխանատու կարող են ասել, որ միջավայրն անվտանգ է լինելու իրենց երեխանդերի համար եւ առողջական սպառնալիքներ չեն լինելու, կամ Ջերմուկը շարունակելո՞ւ է զբոսաշրջային քաղաք մնալ։ Գումարը լավ բան է, թեպետ կարճաժամկետ է, բայց այն պետք է պատճառ չդառնա, որ մարդիկ լռեն իրենց անհանգստությունների մասին։ Լավ կլինի խոսեն։
Բանախոսի մյուս մտահոգությունը Սյունիքի մարզպետ ՝ Ռոբերտ Ղուկասյան-ի համաձայնությունն է, մի՞թե Կալավանը բնական միջավայրի գոյության հաշվին զարգացում չապրեց, արդյո՞ք իր առաքելությունն էր արդյունահանության ճյուղ զարգացնելը Սյունիքում։
Հարցերս շատ են ու …
ցավում եմ, որ միակողմանի եք ներկայացնում, իսկապես, շատ եմ ցավում։
 Լրատվություն
Spread the love