«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոննԵրևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։ Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։

Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։ «Քանի չեմ մոռացել»-ը պարային ներկայացում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին։

Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։ 📅 Սեպտեմբերի 17 | 19:30 📍 Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն Ներկայացումը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջ երկարակեցություն» ծրագրի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության և աջակցության սրճարաններ» ծրագրի մասնակիցների համար։ 🎟️ Եթե ցանկանում եք մասնակցել ներկայացմանը, խնդրում ենք նախապես ամրագրել ձեր տեղերը՝ գրելով direction@festivaltheatrons.com էլեկտրոնային հասցեին։

Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Աջակիցներ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն և Ֆրանսիական ինստիտուտ, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղ։ ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմեր խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ։

Spread the love