Օրերս մեր լրատվամիջոցներից մեկում հրապարակում էր եղել կապված Դիլիջանի համայքապետի անցած աշխատանքային ճակատագրի և Դիլիջանի առաջիկա ավագանու ընտրություններին վերաբերյալ:
Ինչպես պարզվում է հրապարակման մեջ անդրադարձել էր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախկին գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես բենզալցակայանի լիցքավորող և թաքնված հեգնանք արդար վաստակի , աշխատանքի մասով իբր /շարքային լիցքավորողից դարձել է համայնքապետ/:
Անհիմն հրապարակման հետ կապված համայնքապետ Սարգսյանը հերքեց աղավածված փաստերը՝ պարզաբանելով, որ մինչ համայնքի ղեկավար դառնալը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ եղբայրների հետ համատեղ։ Նրա խոսքով՝ ընտանիքը ունեցել է բենզալցակայան, որի գործունեությամբ ներկայում զբաղվում է իր եղբայրը։
Եվ այսպիսով, Դավիթ Սարգսյանի պարզաբանմամբ՝ իր նախկին գործունեությունը եղել է բենզալցակայանում որպես սեփականատեր, այլ ոչ թե բենզալցակայանի լիցքավորող աշխատող։ Նա եղբայրների հետ համատեղ զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրությամբ, իսկ բենզալցակայանի գործունեությամբ ներկայում զբաղվում է նրա եղբայրը։
Հ.Գ.progressarmenia.com-ի թղթակիցը շրջեց Դիլիջանում ՝ որպեսզի մերկապարանոց չհնչի դիլիջանցիներից ոմանք նախ վերոհիշյալ լրատվամիջոցի հասցեին /հայհոյանքով/ արտահայտեցին իրենց կարծիքը , քանի-որ անհիմն ու զրպարտիչ ապատեղեկատվություն է տարածել իրենց համայնքապետ Դավիթ Սարգսյանի հասցեին:« Մեր Սարգսյանը ոսկի տղա է , աչքը կուշտ , ինչին էլ որ հասել է իրա քրտինքով ա ստեղծել ու հասել , ոչ մեկից ոչ խլելա -ոչ էլ թալանել ուրիշների նման՝ ՄԱՐԴԱ մնացել: Աստիճաններով բարձրանալիս ներքև իջնողերին միշտ բարև է տվել: Անկախ նրանից թե որտեղ ա աշխատել և ինչա արել նա արդար քրտինքովա իր հացը վաստակել: Մեր մեջի տղայա երանի Հայաստանում մի քանի նման համայնքապետ լիներ: Ինչ համայնքի ղեկավարա Դիլիջանը ու գյուղերը ծաղկում են ՝ ի՞նչ չի արել համայնքի ու իրան դիմած ժողովրդի համար: Ով ինչ խնդրով դիմում ա անպայման լուծումա գտնում, գիշեր-ցերեկ աշխատումա: Ի՞նչ թեմա կա իրա հետ լինի, բացի սուտ ու կեղծ լուրերի տարածումը իբր վարկաբեկեն ընտրությունների շեմին: Բա ինչի ուրիշ հիմնավորված աշխատանքային թերացում չեն գտնում , որ հրապարակեն, որովհետև մեր համայնքի համար էնքան բանա արել , որ չեն կարա կեղտ գտնեն: Մենք շատ գոհ ենք մեր Դավիթ Սարգսյանից: Հիմա մենք իրան ենք տեսնում , որպես մեր Դիլիջան համայնքի ղեկավար»: