Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422838-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3039934 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1945 պացիենտ, նվազել է 7-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410588 անձ` վերջին մեկ օրում 17 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8622 է:

Spread the love