«Էրոս» ժանրի գեղանկարների անհատական աշխատանքների ցուցահանդեսն աննախադեպ էր մեր երկրում

Երեկ Թեքեյան կենտրոնում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ ,արվետի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանի հերթական անհատական ցուցահանդեսը: Վարպետն ունեցել է բազում անհատական աշխատանքների ցուցահանդեսներ, սակայն վերջինիս խոսքերով «Էրոս» ժանրում թերևս առաջին անգամ է , որ մեր երկրում տեղի է ունենում գեղանկարների և գրականության կողմից անրադարձ և այդ թվում անհատական ցուցահանդես:

Վարպետի խոսքերով՝ նա տարբեր երկրներ տարբեր ժամանակներում ունեցել է ցուցահանդեսներ, սակայն սա ինքնատիպ աշխատանքներ են գրքի հրատարակման մեջ հայ կերպարվեստում ընդհանրապես առաջին անգամ է, որ նման գիրք է հրապարակվել:

Իսկ այն հարցին թե կյանքի ի՞նչ ճանապարհ են անցել աշխատանքները , պարոն Միրզոյանը շարունակեց,- աշխատաքներն ավելին են քան 500 -ը , որոնք անցել են կյանքի փորձություններ, բայց այսօր համատեղվել են և ներկայանում են մեր հանրությունը:Էրոսը արժանի է միջազգային ցուցահանդեսներին ներկայանալուն, որը սակայն նախադեպ է մեր երկրում:

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love