Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ. «Ազատություն»

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին «Ազատություն» ռադի

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է  Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:

ոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ քարտուղարը:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեթ Հաջիեւի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

Դրան հաջորդել էր օրեր անց` ապրիլի 6-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Իսկ մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիեւի հայտարարությանը:

«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,-նշել է նա:

Բրյուսելում նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը 

Spread the love