Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422867-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3051 624  է:

Փաստացի այս պահին բուժվում է 1512 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 411050  անձ` վերջին մեկ օրում 12 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Spread the love