Զոհված զինծառայողների ծնողների ակցիան Դատախազության դիմաց

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին,  որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։

Հավելենք նաեւ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ծնողները 16։30-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Կառավարություն, Գլխավոր դատախազություն, ապա կրկին վերադառանալու են Ազատության հրապարակ։

Spread the love