« Մեր բոլորիս պարտքն է՝ օրհասական պահերին համախմբվել մեր հայրենիքի փրկության համար»  

Հանուն Արցախի  փրկության  « Դիմադրություն»  համաժողովրդական ինքնաբուխ շարժմանը միացել են շատ մտավորականներ , արվեսագետներ , մեր լրատվամիջոցը   հանդիպեց Սարդարապատից դեպի Էջմիածին ժողովրդի  քայլարշավին միացած   դերասան-դրամատուրգ Լիաննա Անթառանանին:

Մեր այն հարցին թե ի՞նչով  է պայմանավորված  իր որոշումը շարժմանը միանալու համար տիկին Անթառանյանը նկատեց՝

-Որոշեցի այս անգամ գնալ և միանալ մեր ժողովրդի ինքնաբուխ շարժմանը և շարունակել գնալ նրանց հետ մինչև վերջ:  Անցյալ տարվանից սկսվել էր այս շարժումը ընտրությունների արդյունքերի հետևանքով պայմանավորված, սա ազգային շարժում է և ես բարոյական իրավունք չունեմ , որ լքեմ իմ ժողովրդին , ես միշտ իմ ժողովրդի հետ եմ եղել և շարունակելու եմ գնալ մինչև վերջ, քանի-որ ժողովուրդն ընդվզում է:Ես արդեն մի քանի օր է կայացրել եմ իմ  որոշումը  միանալ շարժմանը, որտեղ ժողովուրդը այտեղ ես:

– Ինչու՞ որոշեցիք  այօր միանալ քանի-որ  վաղուց է շարժումը սկսել իր ինքնաբուխ հավաքները:

-Դուք ճիշտ եք: ճիշտն ասած ես անցյալ ընտրություններից ֆիասկո ապրեցի ես ապշած է  խորհրդարանական ընտրության  արդյունքներով: Իսկ այս անգամ ցանկացա իմանալ նախ հասկանալու համար թե ի՞նչ ուժեր են միացել, ո՞ր է լինելու նպատակը, գաղափա՞րը և համոզվելու համար այս անգամ միասնական կլինե՞ն  արդյո՞ք կգնան մինչև վերջ….

-Տիկին Անթառանյան որն է՞ Ձեր ակնկալիքները  , Արցախի  ճակատագիրը կլուծվի   հրապարակում և համազգային շարժման ճանապարհով:

-Միշտ էլ մեծ շարժումների  ժամանակ մարդկանց սպասելիքնը տարբեր են լինում: Միշտ էլ  կլինեն մարդիկ,  որոնց համար ակնկալիքները տարբեր են:Մեր համար փրկել մեր հայրենիքը  և Արցախի մնացած մասը սրբազան պարտք է:Սակայն կան հասարակության խմբեր, օրինակ մանկավարժները , որոնք վերջերս չեն միանում, քանի-որ աշխատավարձը բարձրացել է , փողով կամ նյութական այլ գայթակղության մի խաբվեք  երբ խոսքը վերաբերվում է հողին ու հայրենիքին: Եթե ոտքիդ  տակ  հող չկա , ուրեմն  նյութական ոչ մի արժեք չի կարող փոխարինել  նրան: Մեր բոլորիս պարտքն է օրհասական պահերին համախմբվել մեր հայրենիքի փրկության համար:

Կարինե Սարգսյան

Spread the love