ԵՐԱՍԽՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԴՐՈՇՆ ՈՒ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30 ՏԱՐԻՆԵՐԸ



Վերջին շրջանում թերևս միակ  առիթն էր, որի շրջանակներում թերևս, որ  բոլոր քաղաաքական իշխանական ուժերը, գործարար շրջանակներն   ու անհատները  հավաքվեցին  ու  յուրովի շնորհավորեցին , ոմանք էլ հիշեցին անցյալ  30 տարիների հաջողությունները , բացթողումներն  ու ձախողումները , ու  վերհիշեցին թե բա սրա համար էինք անկախություն ուզել , որ ժամանակին ասում էինք  մեզ « Մոլիբդենն ու  Ջերմուկը»   հերիքա, որ լավ ապրենք,բայց արի ու տես հիմա ոչ խորհրդային գործարանները կան  2 «վաուչերներով»   ձեռք բերած, ոչ էլ  նախկին  խափանված երազանքների ուրվապատկերը՝ կա ներկա իրականություն:

   Չշեղվելով օրվա խորհրդից  այսօր ականատս եղանք , երբ  հանրապետության նախկին 3 նախագահները հանդես եկան ուղեր-շնորհավորհանքներով  Լեվոն Տեր –Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց ուղերձներում կար ափսոսանք, բայց դրա կողքին կա  Գարիկ Սարգսյանի նախաձեռնությունը  Արարատի մարզի Երասխ համայնքում, բարձրացված  Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույն դրոշը ((Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ):

Ուղերձով ժողովրդին  շնորհավորեց նաև  Արարատի մարզպետ Ռազմիկ Թեվոնյանը , ով արցախյան գոյամարտի առաջին ազատամարտիկներից էր , ով  Երասխի ինքնապաշտպանության խմբի նախաձեռնողներից մեկն է եղել ու իր բաժին  կռիվն է տվել  անկախ Հայաստանի  կերտման համար, քանի-որ անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը: 30 տարի անց  նա հետևյալ խոսքերով է դիմում ժողովրդին՝«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեզ համար ամենաարժեքավոր ու թանկ տոներից մեկի՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով։ 1991 թվականին մենք միասնականորեն հաստատեցինք անկախ ապրելու մեր իրավունքը, դարձանք մեկ անկախ պետություն։ Մենք ապացուցեցինք, որ ձգտումները, երազանքները կարող են իրականություն դառնալ։ Մենք իրականացրինք Անկախ Հայաստան ունենալու մեր երազանքը։ Այս երեսնամյա անկախության համար մենք առաջին հերթին պարտավոր ենք մեր հազարավոր այն քաջորդիներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն մեր բոլորի Հայաստանի, հանուն այսօրվա և վաղվա օրվա գոյության։ Հավե՛րժ փառք ու պատիվ բոլոր հերոսներին։ Մեր պատմությունը մեզ ապացուցել է՝ հաղթահարել ու հաղթել ենք, երբ միասնական ենք եղել: Սիրելի՜ ժողովուրդ, այսօր էլ պետք է մեր միասնականությամբ հաղթահարենք մեզ պատմությամբ բաժին հասած նոր մարտահրավերները, շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ կառուցելով ավելի հզոր և զարգացած Հայաստան։

Տեղին է մեջբերել Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Անկախության մասին ասված հետևյալ խոսքերը. « Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը…»:

… սիրենք ու փայփայենք մեր ամենաթանկը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։

Սիրելիներս, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս համապետական տոնի առթիվ՝ մաղթում եմ բարեկեցություն, խաղաղություն և լավատեսություն» ։

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ  ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love