Օ. Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել. ԱԽ-ն ձայնագրությունը է հրապարակել

Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել: Այս մասին հաղորդում է Անվտանգության խորհուրդը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը:

ԱԽ գրասենյակի պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի NEWS.am-ին տրված հարցազրույցի

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին NEWS.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն՝ ըստ որի, Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:

Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1) , որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » ավելացնելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել:

Spread the love