Գերու ծնող ներկայացած «Ախուրյանցի անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի եւ ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի բնորդուհի «ախուրյանցին Անոյի» վարքից։ Yerevan.Today -ին դիմած տեղի բնակիչների խոսքով` ախուրյանցին հայտնի Անոն ինչ-որ մեկի հրահանգով եկել ու գերու մայր էր խաղում։

«Ո՞վ չգիտի Անոյին։ Մեկ աղանդավոր էր, գնաց-հրաժարվեց, իբր Եկեղեցի մտավ, որ դարձի գար, էն էլ Աջապահյանը վռնդեց, կեղծ հավատացյալի գլխաշորով պիտի մտներ Սուրբ տունն, էլի մի բան իրար խառներ։ Մեզ համար սովորական է նրա պահվածքը։ Երբ պետք է՝ կարտոլ ցանող սելիտրա չունեցող կդառնա կամերաների առաջ, երբ պետք է՝ որդեկորույս մայր կխաղա։ Անոին ի՞նչ է եղել, իր տունն էլ էդ միտինգի խաչմերուկից 55-60 կմ հեռու է։ Ինքը կապ չունի էդ տարածքի հետ, բայց գնացել է»,- ասացին համագյուղացիները»։

Spread the love