Թուրինում այս պահին տեղի է ունենում «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի շրջանակում մասնակիցներն արդեն ավարտել են իրենց մրցութային ելույթները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով եզրափակեց այսօրվա մրցութային շոուն: Առջեւում քվեարկության ամփոփումն է, որի արդյունքում առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած 17 երկրներից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ փուլ՝ այն մասնակիցները, որոնք կհավաքեն թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողի կողմից բավականաչափ ձայներ:
Այսօրվա քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան եւ եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:Մեր պատվիրակի օգտին քվեարկելու համար «Եվրատեսիլին» հետեւեք ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ: