Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Ես 30 տարի ասում եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում  չի լինելու։ Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո, ես եղել եմ Ղարաբաղում, եղել եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից, հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Ես, ինչպես հայերի մեծ մասը, վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի։ Հայաստանը դեռ չի օգտագործել իր ներուժի մեծ մասը։ Այդ ներուժն օգտագործելու է այստեղ հավաքված երիտասարդությունը»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի դաշնակիցը.«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Սակայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ուղղությամբ շարժվի, հակամարտության ընթացքում բանավոր հայտարարություններով հանդես չգա, այլ պայմանագրերով նախատեսված ընթացակարգերով աջակցություն խնդրի Ռուսաստանից, որպեսզի Ռուսաստանը կատարի իր դաշնակցային պարտավորություններ.

Համոզված եմ, որ եթե Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ընթացակարգերով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր լրիվ այլ իրավիճակում կհայտնվեինք»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Spread the love