Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 32 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացրել: