Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը ֆեսբուքյան իր էջում նշում է՝
2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ:
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի մեր տարածաշրջանի զարգացմանը։Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։