Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր չէ ակտիվորեն նախաձեռնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը: Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչեւը:

«Ոչ, ԱՀԿ-ի մասին հաստատ ասում եմ, որ ոչ: Իր նախաձեռնությամբ Ռուսաստանը դուրս չի գա», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:  

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության փակման մասին խոսք չի գնում, հայտարարել է Իլյիչեւը: 

«Այս մասին ոչ ոք չի խոսում»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին:  

Spread the love