Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը

Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության եւ բարգավաճման գոտու վերածելը եւ այդ գործընթացին նպաստելն է։ «Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այս ուղղությամբ ջանքերի հիմքն առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք եւ որոնք հետեւողականորեն իրականացվում են։ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Երեւանին եւ Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հանրային կապերի հաստատման եւ խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան։

Spread the love