Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: հերքել է ԱՄՆ–ում գտնվելու ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»:

Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե ԱՄՆ–ում Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի և Ռիչի հետ հանդիպումից:

Spread the love