Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա լրջորեն կսրի իրավիճակը սեւծովյան տարածաշրջանում»,- ասել է փոխնախարարը՝ մեկնաբանելով համապատասխան հարցը։
Այս կապակցությամբ Ռուդենկոն ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, այն փաստի վրա, որ պաշտոնական Լոնդոնը կառավարության մակարդակով նշել է, թե մտադիր չէ Սեւ ծով ռազմանավեր ուղարկել՝ Ուկրաինայից հացահատիկ տանելու համար։ Համապատասխան ծրագրերի մասին գրել է The Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչն ասել է, որ նա տեղյակ չէ նման մտադրությունների գոյության մասին։