Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների գծով («Համաշխարհային տնտեսություն» ուղղությամբ):
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է հունիսի 1-ին կայացած ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում:
Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնք առաջինն են 2019թ․-ից հետո, ընթանում են հունիսի 1-3-ը Մոսկվայում, որի ավարտից հետո ՌԳԱ-ի ընդհանուր ժողովը կհայտարարի նոր անդամների անունները։
ՌԳԱ-ի նոր կազմն իր նախագահին կընտրի ընթացիկ տարվա սեպտեմբերին։