Նախկին ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը շարունակում է զարամացնել իր քաղաքական հայացքներով , քանի-որ արդեն հայտնի չէ, թե քանի կուսակցություն է դեռ փոխելու կամ սարքելու: Բացի այդ, նա պարբերաբար հանրությանը ներկայանում է մի շարք տնտեսական ու քաղաքական նորանոր ծրագրերով, որոնք մինչ օրս ժողովրդական բառերով ասած « գրվել են սառույցին»:
Նախ հիշենք, որ Արզաքանցյանը պարբերաբար իր թեկնածությունը առաջադրել է, տարբեր կուսակցություններից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն վերջին շրջանում « բախտը» չի բերել, քանի-որ պատգամավոր կամ վարչապետ չի դառել: Ինչ վերաբերվում է նրա « բարեգործ» անվանը, ինչպես ժողովուրդն է ասում , նա միշտ էլ աչքի է ընկել հայտնի մեթեդներով ձայներ հավաքելուն , ու խորհրդարանի դռներից ներս ընկնելուն, երբեմն հաջողվել՝ երբեմն էլ անհաջող թռիչքներ են եղել դռնից ներս չի հասել: Ինչևէ, քաղաքական հետևությունները ու դատողությունները թողնում ենք ընթերցողներին: Բայց ինչ վերաբերվում է նրա տնտեսական կամ ինչպես ասում են բիզնեսի մութ անցյալին կարելի է երկար խոսել , սակայն բավական է հիշել «Արտաշատի գինու կոնյակի » գործարանի ձեռքբերմանը ՝ հետագայում «Արտաշատ Վինկոն» -ի վերանվանմանը և մինչ օրս իր իսկ նպատակին չշահագործելը, Գավառի Կինոյի շենքի ձեռքբերումը և կնոջ՝ Նատալիա Ռոտեմբերգի հովանավորչությամբ փորձել, վերանորոգելը: Նախկին ՀՀԿ գործարարը տարիներ առաջ ձեռք է գցել նաև Գավառում խորհարդայրին տարիներին կառուցված կոլորիտ ու համ տվող Կոզե ռեսորանային համալիրի շենքին , բայց ինչպես քավառցիներն ասում են ՝ 30 տարի առաջ կաուցված մեր ռեստորանի տարածքը դարձել է ավերակ, -« Տիգրանը եկավ առավ շենքը ու ասեց քանդեմ տեղը ավելի լավ բան կսարքեմ, բայց ոչ մի բան էլ ոնց տեսնում եք չի սարքել , փոխարենը հիմա կինոյի տարածքի վրա է գործ անում: Քյավառցիների խոսքերով՝ դե մենք փող էլ չունենք էս աղքատ քաղաքում , որ տենց տեղեր էթանք, կինո բան նայենք, բայց դե հույս էլ չունենք , որ դա էլ կսարքի , ոնց որ տենում եք ռեսորանի նման կմնա» :Բայց հշեցնենք՝ թե բա Տիգրան Արզաքանցյանը միշտ առիթը բաց չի թողում ասելով, որ ինքը հասարակ քյավառցի տղա է ու շատ գործեր է արել Քյավառի քաղաքի համար , ու շատ ներդրումներ պետք է կատարի: Սակայն վերոհիշյալ փաստերը , այսպիսի հնչեղության ու անդրադարձի չէր արժանանա եթե նախկին հանրապետական պատգամավորը կրկին քաղաքական դաշտ մտներլու փորձ չաներ հիշեցնենք՝ որ սույն թվականի հունիսի 20 –ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընդտուրութնների ժամանակ հերթական անգամ, սովորություն համաձայն Արզաքանցյանը մասնակցեց ու կիրառեց տարբեր ձևաչափեր ողջ քարոզարշավի ընթքացքում, մասնավորապես խոսում էր «բարեգործական հիմնադրամի» անունից, որից հետո կուսակցություն հիմնելու և վերջապես Դեմոկրատական Արամ Սարգսյանին միացավ, բայց սա էլ չփրկեց վերջինիս , նույնիսկ ԿԸՀ-ի որոշմամաբ նրան ցուցակից հանեց , իր կնոջ փողերն էլ , չօգնեցին, քանի –որ նրա բարեգործական ֆոնդը միջոցներ էր տրամադրում ողջ ՀՀ տարածքով , հարյուրհազարանոց գովազդային բաներների տեղադրումը, որն էլ դարձավ ժողովրդի մոտ խոսակցության հակագովազդի ֆոն , քանզի այդ միջոցները կարել էր նպատակայնի մի ծրագրի ուղղել ասենք ՝ շատ կարիքավորների, հաշմված զիմվորներին ու նրանց ընտանիքներին օգնելը ավելի ողջունելի կլիներ:Սական ժողովուրդը չներեց ու ձայն չտվեց նման «բարերարին » , այդ են վկայում ընտրաձայների քանակը: Իսկ չխոսենք նրա «գրագետ հայերենով խոսեուն» , ով նշել է թե բա « իմ ասած տառից բառ մի սարքաք» վերջինիս խոսքերով ՝ ինքը Հայաստանի կարևորոգույն խնդիրները լուծելուց հետո կանցնի հայրեն լեզվի ուսանելուն: Իսկ հիմա հայրենիքը իրա կանչն ունի « պիտի փրկի Հայաստանը » : Եվ վերջապես օրեր առաջ կրկին ակտիվացավ նախկին պատգամավորը այսպիսով նա իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Նախկին պատգամավորը տեղեկացրել էր նաև, որ արդեն իսկ ստեղծել են նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով․․․ Համագումարի են պատրաստվում։ Արզաքանցյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ։Բայց շատ չուշացավ հերթական պատկերը այս անգամ էլ նա քննություն բռնեց և ընդգրկվեց ընդդիմություն իրեն հայտարարած «Ալյանս» կուսակցության շարքերը և ընտրվելով պատվավոր խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ Տիգրան Ուլիխանյանը՝ կուսակցության: Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Post Views: 360