Մեծ  ծավալի աշխատանքներ և ներդրումներ «Արտաշատ» ՋՕ Ընկերության սպասարկման տարածքում(ֆոտոներ)

«Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը  հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի այն բնակավայրերին, որտեղ  2021 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրով   իրականացվել են ոռոգման ներքին ցանցի  բետոնյա կիսախողովակների տեղադրման և բարեկարգման աշխատանքներ: Նորաշեն գյուղում նախորդ տարի այդ ծրագրի շրջանակներում ևս իրականացվել է կարևոր աշխատանք , որի մասին ասաց  համայնքի վարչական ղեկավար Արտակ Հարությունյանը , ում խոսքերով՝  ոռոգման ջրի  ապահովումը մեծ հնարավորություն տվեց, որ անջրտի հողերը ևս ոռոգելի դառնան և ավելանան գյուղում ցանկսատարածությունները: Վերոհիշյալ  թեմայի  և  կատարված աշխատանքի շուրջ մեր հանդիպումը շարունակեցինք  « Արտաշատ» ՋՕԸ  ղեկավար ՝ Կարեն Բենիամինյանի հետ, ով  ներկայացրեց  ընկերության կատարած աշխատանքները:Նախորդ տարի ոռոգման ջրի հասանելիությունը  և  կորուստները նվազեցնելու համար մեծ ներդրումներ է իրականացվել պոմպակայանների և տրանսվորմատորների կապիտալ  վերանորոգման համար, որը կխթանի  գյուղատնտեսական աշխատանքների  կազմակերպմանը:

 -Պարոն Բենիամինյան  Դուք երկար տարիներ եղել եք Արտաշատի համայնքապետ , ո՞րքանով է Ձեզ օգնում այժմ տարածաշրջանի ոռոգման ջրերի ենթակառուցվածքներին տիրապետելու հարցում:

-Այո Միանշանակ այդպես է , համայնքի ղեկավար աշխատելու տարիներին առնչվել եմ բոլոր ոլորտների հետ այդ թվում և ոռոգման ջրի համակարգին, մոտիկից ծանոթ եմ  նրա խնդիրներին և ենթակառուցվածքներին:

-Հաշվի առնելով , որ տարեկան կտրվածքով ջրօգտագործողների թիվն ու ոռոգելի հեկտարների քանակն ավելանում է , այս տարվ ադրությամբ ո՞րքան է կազմում այն:

-Նախ ուզում եմ ասել , որ 2022 թվականի համար նախատեսել ենք, որ  մինչև տարևերջ մեր   ջրօգտագործողների թիվն  ավելացնել և հասցնել 15. 000 բաժանորդների:Բայց տենդեց կա , որ խոշոր հողօգտագործողները միավորվում  այսպես ասած խոշորացնում են հողակտորները, ուստի դրա հետ կապված  կարող է  մեր կանխատեսումներով 15 .000 բաժանորդներ չգրացվի , սակայն սպասրակվող ոռոգելի տարածքները միևնույն է ավելանում են դառնալով   11, 70 հա.:Ամեն դեպքում միտում կա , որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի  հողատարածքների քանակը:

-Պարոն Բենիամինյան ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել գյուղատնտեսական  աշխատանքերի  մեկնարկին ընդառաջ:

-Գյուղատնտեսական աշխատանքներին   ընդառաջ իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ծրագրերը, որպեսզի   մարտի մեկից սկսած ոռոգումը հասանելի դարձնենք: Այդ նպատակով նախ  և առաջ մաքրման աշխատանքներ ենք տարել  ներքին ցանցում՝ հատկապես  հողոյաին հունով մեր ենթակայության տակ գտնվող բոլոր ներքին ցանցերում: Իսկ  անցած տավա նոյեմբերից ապամոնատժեցինք մեր ամբողջ պոմպակայանները , որոնք ունեյին վերանորորգման կարիք և նրանց  կապիտալ վերանորոգման ենք տարել, որպեսզի    գյուղատնտեսական տարվան ընդառաջ  ապահովենք անխափան ջրամատակարարմամբ:Ինչպես նաև վերանորոգել ենք սնուցման բոլոր սարքերը բարձր  լարմարն տրանսվորմատորները, որոնք շուրջ 50 տարվա պատմություն ունեին  և  պարբերաբար խաթարվում ու   խնդիրներ էին առաջացնում:Եվ այդ  ծրագրի  համար ներդրել ենք շուջ 680 մլն դրամ:

– Գյուղացիներից ի՞նչ խնդիրներ և դժգոհությունների եք հանդիպում:

-Մենք ցանկացած դժգոհության կամ բողոքի հետքերով  գնում ենք , սկայն պետք է նկատենք, որ յուրաքանչյուր ջրօգտագործող պետք է հասկանա , որ գոյություն ունի հերթականություն և ջուրը չի կարող 11. 700  նախատեսված հա. միանգամից նույն օրում ոռոգում իրականցնեն, ուստի պետք է ըստ  հերթականության բաշխենք, ըստ մշակաբույսերի և ըստ անհրաժեշտության, միանշանակ պետք է հողակտորի վրա մշակված լինեն համահունչ մշակաբույսեր՝ հակառակ դեպքում ջրի հունը հաճախակի փոխելով մենք կրում ենք մեծ ջրային կուստներ:

-Արտաշատ ջրօգտագործողների ընկերությունն արդյո՞ք հայտ է ներկայացրել ներքին ցանցի բարելավման համար գործընկերներ կամ ֆինանսավորողներ գտնելու համար:

-Այո մենք համագործակցում ենք և մեզ են տրամադրվել հայտեր առաջնային նպատակների և իրականացվելիք ծրագրերի համար:Մենք ՀՀ կառավարության կողմից հայտ ունենք , ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով ունենք  գյուղեր , որտեղ համաֆինանսավորմամբ արդեն  իրականացրել են մի շարք աշխատանքներ: Արտաշատ-Վեդի  համայնքները մի շարք ծրագրեր են իրականացրել, հայտեր գյուղական (համայնքերում) ոռոգման համակարգի նոր կիսախողովակների  անցկացնելու  ուղղությումբ:

-Պարոն Բենիամինյան  նախորդ տարում  ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:

– Կառավարության սուբվերնցիոն ծրագրով իրականացվեց համաֆինանսավորմաբ աշխաատանքներ, դրանց  մասին ժամանակին  խոսել են համայնքապետերը , որոնք ներդրում են իրականացրել , սակայն առիթից օգտվելով պետք է ասեմ, որ  ես 2021 թվականի նոյեմբեր ամսին եմ նշանակվել  , որպես կառույցի պատասխանատու, բայց հասցրել եմ  իմ  առջև դրված ծրագրերն իրականացնել և տարին փակել դրական ցուցանիշներվ, թե՛ գումարները գանձելու, և թե՛ մեր ընկերության պարտքերը մարելու  իմաստներով:Սակայն անելիքներ դեռ շատ կան ,  սա այն ոլորտն է , որ անընդհատ պետք է  զարգացնել ու տանել աշխատանքներ:

-Ի՞նչպիսին են  ակնկալիքները ջրօգտագործող և տեսուչ հարաբերություններից:

-Ցանկանում եմ մի հորրդոր մեր ջրօգտագործողներին: Պետք է բոլորը հասկանան, որ ոռոգման ջուրը  սահամանփակ է  և  տեսանելի է նրա սակավությունը: Պետք է ամեն ինչ անենք , որ տարվա չոր եղանակը  խնդիր չառաջացնի  ոռոգման համար, այդ նպատակով մենք պետք է  փոխըմբռնենք միմյանց և  համագործակցենք: Իսկ բնակչության  վստահությունը ձեռք բերելու  համար մենք  կրկին պետք է համատեղ աշխատենք իրականացնենք , դրանից մեկը պետք է լինի  ժամանակին վճարների գանձումը , որը նոր հնարավորություն է տալու համակարգի  ենթակառուցվածքների զարգացման համար: Մենք նախորդ տարի օգտագործված ոռոգման ջրի գանձումների առումով ՀՀ-ում առաջատարների շարքերում ենք եղել, որը հնարավորություն տվեց հետագա մեր ներդրումների և աշխատանքների ճիշտ կազմակերպման համար:Այս եղանակով մենք միասին  համատեղ կարող ենք լիարժեք կառավարել մեր ջրաին ռեսուրսները:

Հ.Գ.  Հիշեցնենք ՝ որ վերոհիշյալ աշխատանքների  կազմակերպման  հետ կապված իր  գնահատականն  օրերս մեզ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը, ով մասնավորապես  բարձր գնահատեց  «Արտաշատ»ՋՕ Ընկերության ղեկավար  Կարեն Բենիամինյանի աշխատանքները:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love