ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր ներածական խոսքում շուրջ 26 ակտուալ հարցերի պատասխաններ տվեց , որը հանրության շրջանում քննարկումների տեղիք տվեց մասնավորապես ՝ Քոչարյանի այն արտահայտությունը թե բա Փաշինյանի-Ալիև առաջկա հանդիպումը և բանակցությունները Հայաստանի համար շահեկան չեն կարող լինել քանի-որ « ԾՆԿԱԾ ԴԻՐՔԻՑ ՀԱՐՄԱՐ ՉԻ ԲԱՆԱԿՑԵԼ, ԱՌՆՎԱԶԸ ՇՈՒՏ ԿՀՈԳՆԻ»-ասել էր երկրորդ նախագան:Իսկ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները Ալիևի հետ կապված մեծ արձագանք են ստացել մեր հանրության շրջանում և ժողովուրդը սկսել է նորից ոգևորվել , այդ են փաստում ֆեսբուքյան ակտիվ քննարկումներն ու համապատասխան գրառումները: Եվ այսպես հոկտեմբերի 5-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած արտահայտություններին։
Տեղեկությունը հայտնում է նախագահի գրասենյակը:«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ։ Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»,–ասել է Սարգսյանը:Նա նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը», պաշտպանության տակ առել նրան, և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են իրենց, իր մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: