Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հունիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423044-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10782 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3120713 է:

Փաստացի այս պահին բուժվում է 67 պացիենտ, նվազել է 9-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412668 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 48 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8625 է:

Spread the love