ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է վերջին շրջանում դրամի զգալի արժեւորմամբ: Նրա խոսքով` տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2020 թ. համեմատ` 20 տոկոսով: Պատգամավորը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ այս հանգամանքն ազդի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վրա` դրանք վերանայելու առումով:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, եւ հայկական դրամի արժեւորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի:
«Վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- ասել է փոխվարչապետը: