ՍՈՎՈՐԻՐ  ԱՅՍՕՐ՝  ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ԵՎ ԱՊԱԳԱՅԻԴ ՀԱՄԱՐ (ֆոտոշարք)

ՀՀ  կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել միջին մասնագիտական կրթության բարելավման  և խթանման  նպատակով: Վերջերս  ԿԳՄՍՆ -ից տեղեկացանք, որ 2021-2022  ուսումնական տարում ըստ վիճակագրության ամփոփ տվյալների՝  ԲՈՒՀ-ում դիմորդների քանակն ավելի նվազել է՝   համեմատաբար միջին մասնագիտական  կրթություն  (քոլեջներ) ցանկացող   դիմորդների քանակի հարաբերությամբ: Բանն այն է , որ  վերջին շրջանում պահանջված են դարձել բարձր վարձատրությամբ  մի շարք  արհեստներ, որոնց պահանջարկը  խթանել է քոլեջներում դիմորդների հոսքի ավելացմանը:

  Քոլեջների դերի մեծացման  և դրանց  առավելությունների  հետ կապված  մենք զրուցեցինք  Արարատի պետական քոլեջի ղեկավար Էլլա  Գասպարյանի հետ, ով,  շատ լավ պատկերացնելով ոլորտը, ասաց, որ ցանկացած դիմորդ, ձեռք բերելով որակյալ կրթություն, կարող է  աշխատանք գտնել համապատասխան ոլորտում:

Միջին մասնագիտական կրթության կարևորմանը զուգագեռ պետք է  նկատենք, որ Արարատի պետական քոլեջը հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և պահանջված մասնագիտություններ, այլև  հետագայում  կրթությունը  հանրապետության  բուհերում շարունակելու հեռանկար:

Այսպիսով՝ Արարատի պետական քոլեջը միջին մասնագիտական կրթական համակարգում՝ առկա ուսուցման անվճար և վճարովի համակարգերում, իրականցնում է ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով՝  հիմնական (9 –ամյա) կրթության հիմքով ( ուսման տևողությունը՝ 3 տարի) և միջնակարգ (2-ամյա) կրթության հիմքով (ուսման տևողությունը՝ 2 տարի):

2021-2022 ուստարվա համար քոլեջն առաջարկում է ընդունելություն հետևյալ բաժիններում՝

  • Ֆինանսներ
  •  Հաշվապահական հաշվառում
  • Շուկայաբանություն
  •  Սպասարկման կազմակերպում
  •  Նախադպրոցական կրթություն
  •  Համակարգչային գեղարվեստական նախագծում
  •  Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (4 տարի)
  • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
  • Դեղագործություն:

Հիշեցնենք, որ վարձավճարը վճարովի տեղերի համար  (1տարվա)120.000 ՀՀդրամ է:

Իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական համակարգում  հիմնական (9-ամյա) կրթության հիմքով (ուսման տևողությունը՝ 3 տարի) գործում  են հետևյալ բաժինները՝

  • Խոհարարկան գործ
  •  Գինեգործություն և հյութերի արտսդրություն:

Միջնակարգ (12-ամյա)կրթության հիմքով (ուսման տևողությունը՝ 1 տարի) գործում  են հետևյալ բաժինները՝

  • Խոհարարական գործ
  •  Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
  •  Կարի արտադրության տեխնոլոգիա
  •  Համակարգիչների շահագործում
  •  Գինեգործություն և հյութերի արտադրություն:

Վարձավճարը վճարովի տեղերի համար (1տարվա) 110.000 ՀՀդրամ է:

Հիշեցնենք, որ գործում է նաև կարճաժամկետ ուսուցման համակարգ (վճարովի համակարգով), որտեղ ուսման տևողությունը 2-6 ամիս է՝

  • Հասարակական սնունդ- 50.000 ՀՀ դրամ (դասընթացը),
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում-50.000ՀՀ դրամ (դասընթացը),
  • Դիմահարդարում-50.000 ՀՀ դրամ (դասընթացը),
  • Կարի արտադրության տեխնոլոգիա -50.000 ՀՀ դրամ (դասընթացը),
  • Համակարգչային շահագործում -50.000 ՀՀ դրամ (դասընթացը),
  • Հաշվապահական հաշվառում ՀԾ և EXCEL ծրագրերի միջոցով -60.000 ՀՀ դրամ   (դասընթացը), 
  • Գինեգործություն և հյութերի արտադրություն-100000 ՀՀ դրամ (դասընթացը), 
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում -80.000ՀՀ դրամ(դասընթացը), 
  • Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր խոսք-80.000 ՀՀ դրամ (դասընթացը), 
  • Մատնահարդարում-50.000 ՀՀ դրամ (դասընթացը):

Հ.Գ. Արարատի պետական քոլեջը 2021  թվականին անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրումը հնարավորություն է տալիս ավարտական փաստաթղթի(դիպլոմի) միջազգային ճանաչմանը:

Քոլեջը, բացի որակյալ կրթություն տալուց, հագեցած է նաև մշակութային առօրյայով, ինչը խթանում է ուսանողների գեղագիտական մտածողությունը: Քոլեջն ունի մեծ հեռանկարներ,  կրթության  պրոգրեսիվ դինամիկա, քանզի նա համագործակցում է մի շարք  միջազգային ճանաչված հեղինակավոր կրթօջախների  հետ, նրանց հետ մասնակցում սեմինար պարապմունքների, իրականացնում փորձի փոխանակում տարբեր ձևաչափերով:

Քոլեջն ունի նաև հովանավոր՝ ի դեմս Անուշավան Աբրահամյանի, նման մեծ հայի, որի հետ կապը ուղեկցվում է բարի ավանդույթների պահպանմամբ, որը նախ և առաջ միտված է ուսանողների կյանքի որակի բարձրացմանը:

Հոդվածը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love