ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստ։ Ի թիվս այլ բաների, նա Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել արժանիորեն նախապատրաստվել սեպտեմբերին քվեարկության միասնական օրվան, հաղորդում է MK-ն։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ միասնական քվեարկության օրը ներքաղաքական խոշոր իրադարձություն է, որի անցկացման համար անհրաժեշտ է պայմաններ ապահովել։
2022 թվականի միասնական քվեարկության օրը նշանակված է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը, այդ թվում կանցկացվեն 14 նահանգապետների եւ մարզի մեկ ղեկավարի ուղղակի ընտրություններ՝ խորհրդարանում քվեարկության միջոցով։