
Նրա խոսքով՝ 2022թ․ հունվարի 1-ից երկրում նվազագույն կենսաթոշակը 26 500 դրամից կբարձրանա 28 600 դրամի:
Բացի այդ, կբարձրանա ժամկետային ծառայության շարքային կազմի նախկին զինծառայողների զինվորական հաշմանդամության կենսաթոշակը:
«Այսպես, առաջին խմբի հաշմանդամները 40 000 դրամի փոխարեն կստանան 43 000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամները` 30 000 դրամի փոխարեն՝ 33 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամները` 27 000 դրամի փոխարեն՝ 30 000 դրամ: Կավելանա նաեւ հաշմանդամություն ունեցող 8 500 երեխաների նպաստի չափը: Նպաստը 26 000 դրամից կդառնա 37 500 դրամ»,- նշեց Մկրտչյանը: