Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով՝ հունիսյան գագաթնակետից ի վեր մտավախությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը։
Commodity Spot ապրանքային գների ինդեքսն արդեն իջել է 20 տոկոսով՝ մեկ ամիս առաջ հասնելով պատմական առավելագույնին:
Ցուցանիշի հաշվարկը ներառում է էներգակիրների, մետաղների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի 23 ֆյուչերսներ։
Չնայած մատակարարման շարունակական խափանումներին՝ ամեն ինչի գները՝ բենզինից մինչեւ ցորեն, նվազում են այն մտավախությունների պատճառով, որ լճացող համաշխարհային տնտեսությունը կազդի պահանջարկի վրա: Սա կարող է որոշակի օգնություն լինել շատ երկրներում բարձր ինֆլյացիայի դեմ պայքարում, նշում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ում աճում են մտավախությունները, որ Դաշնային պահուստային համակարգը չի կարողանա մեղմել վերջին չորս տասնամյակի ամենաբարձր գնաճը՝ առանց տնտեսությունը անկման մեջ գցելու։