Մահացել է Վանո Սիրադեղյանը, գուժում են սոցիալական ցանցերը Posted on October 17, 2021October 17, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք) Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ Մինչ հայ հանրությունը կասկածում էր «հայտնի» Վանո Սիրադեղյանի քրեական հետախուզան մեջ գտնվելու վարկածի քննարկումները, նրան «բացահայտելու» հանրայնացնելու ճիգերն ու հերթական անգամ նրա քաղաքական դաշտ մուտք գործելու հեռահար ցանկություններն ու գործող իշխանական քաղաքական թիմի հետ լավ հարաբերություններ ունենալը, միշտ պահվում էր հանրության ուշադրության կիզակետում: Բայց այսօր այս ամենը չէր կարևորվի եթե վերջին երկու օրերին Սիրադեղյանի մահվան լուրից հետո աղմուկ չլիներ ու հռոմի պապից ավելի կաթոլիկ երևացողները ափսոսանքի իրենց գովերգերը զսպեյին, թերևս այս պահին տեղին է հիշել հայ մեծերից՝ Ալեքսանդր Շիրվանզադեյին , ով մի առիթով ասել էր,- « քանի մարդը կենդանի էր հացը գլխնհ հարամ էիք անում, հիմա ինչ պատահեց» կամ ժողովրդական մի այլ խոսք՝ ԳՆԱ ՄԵՌԻ ԱՐԻ ՍԻՐԵՄ, պարզ ասած մահացած մարդու հետևից կամ լավն են խոսում կամ լռում են: Հիշեցնենք՝ 75 տարեկանում մահացել է Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Այդ մասին տեղեկածանք ֆեսբուքյան օգտատերերի գրառումներից:Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի դիմեց և մինչ այժմ հետախուզման մեջ էր: Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը Post Views: 73 Spread the love