Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են, շուկաները շարունակում են սպասել ՕՊԵԿ+-ի արդյունահանման մասին որոշմանը՝ գնահատելով նաեւ ԱՄՆ-ում մեկ շաբաթում նավթի պաշարների անկման մասին տվյալները, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն ավելացել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելը 101,78 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,43 տոկոսով՝ 95,3 դոլար։
Նավթի գները շարունակում են բարձրանալ ՕՊԵԿ+-ի արդյունահանման հնարավոր կրճատման մասին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի խոսքերից հետո։ Արդյունքում՝ Brent նավթի արժեքը կայունացել է մեկ բարելը 100 դոլարից բարձր սահմանում, իսկ WTI-ինը՝ 95 դոլարից բարձր։ ՕՊԵԿ+-ի հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 5-ին։