Ուրոլոգ Կոնստանտին Անտոնովը թվարկել է վտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են քողարկվել որպես պրոստատիտ, գրում է solenka.info-ն։
Ինչպես նշել է Atlas կլինիկաների ցանցի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետը՝ քրոնիկ պրոստատիտի ախտանիշների տակ կարող են թաքնվել բոլորովին այլ հիվանդություններ, այդ թվում՝ կյանքի համար վտանգ ներկայացնող շագանակագեղձի, միզապարկի կամ ամորձու քաղցկեղ:
Հիվանդությունների ախտանշաններն են՝ ցավը, միզելու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ գիշերային ժամերի հաճախամիզությունը։
«Միզարձակման նյարդաբանական խանգարումներ, շագանակագեղձի ադենոմա, միզաքարային հիվանդություն՝ այս բոլոր հիվանդությունները կարող են նմանատիպ ախտանիշներ ունենալ»,- Անտոնովի խոսքերը մեջբերել է Gazeta.Ru-ն։