Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից ու մանրամասնում՝ որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։

Նախարարությունից հիշեցնում են՝  Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու մասին պայմանագրեր կնքելու ժամկետը սահմանված է մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։

Spread the love