Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները: Դիմումները ներկայացնելու ուղեցույցը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ https://support.emis.am/article/871:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները: Դիմումները ներկայացնելու ուղեցույցը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ https://support.emis.am/article/871:

Դիմում (առցանց),

անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,

արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

Փաստաթղթերը պետք է ուղարկել PDF տարբերակով, ծավալը՝ 5 MB:

Spread the love