Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի հաստատմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը։ Այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ալիեւը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։

Հաղորդման համաձայն՝ քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առեւտրի, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Spread the love