Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից ծանոթանում ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան:
Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին:Սա նրանց եւ անձամբ ինձ համար իսկապես էմոցիաներով ու լավագույն զգացողություններով միախառնված պահ էր: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ, ու տեղին է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը’ այս կարեւոր որոշումը կյանքի կոչելու համար:Այս օրինակը, թերեւս, լավագույն ապացույցն է, որ քաղաքացի- տեղական ինքնակառավարում- տարածքային կառավարում- կառավարություն համակարգված փոխգործակցությամբ լուծվում են մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ազդող լրջագույն խնդիրներ:
Պահը հուզիչ էր բոլորի համար, իսկ անձամբ ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և մարզպետարանի ընդգծված կամքը’ շարունակելու ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի փուլային տարբերակով լուծվեն նաեւ Ողջաբերդի սողանքային գոտու մյուս բնակելի տների բնակիչների փոխհատուցման խնդիրները: