ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Spread the love