Արմեն Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

 Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր:

Spread the love