Մթերք, որը վնասում է վահանաձև գեղձին. ուշադիր եղեք

Վահանաձև գեղձի խնդիրները վտանգավոր են, քանի որ հիվանդության վաղ շրջանում ախտանշանները շատ թույլ են արտահայտված կամ գրեթե արտահայտված չեն: Մարդիկ հաճախ անուշադրության են մատնում քաշի ավելացումը, հյուծվածության զգացումը, մաշկի վիճակի վատացումը և մի շարք այլ խնդիրներ՝ այն դեպքում, երբ սրանք կարող եք վկայել նաև գեղձի անառողջ վիճակի մասին: Այս գեղձն ազդում է օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացների վրա: Հետևաբար՝ հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի առողջության վրա:

Շաքար: Եթե ցանկանում եք առողջ լինել, նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը: Հաշվի առեք, որ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները շաքարի մակարդակի մշտական վերահսկողություն են պահանջում:

Տապակած մթերք: Տապակած մթերքը նվազեցնում է հորմոնալ դեղամիջոցների արդյունավետությունը վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ այն բացասաբար է անդրադառնում գեղձի հորմոնների արտադրության վրա, նույնիսկ, եթե գեղձն առողջ է: Տապակած մթերքը ճարպեր է պարունակում, որոնք վնասակար են առողջությանը:

Սոյա: Եթե վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ եք ընդունում, նվազագույնի հասցրեք սոյայի օգտագործումը: Թեև սոյան առողջ սնունդ է համարվում, այն կարող է նվազեցնել հորմոնների յուրացումը հիպոթիրեոզի դեպքում՝ վահանաձև գեղձի հորմոնների անբավարար մակարդակ:Կարդացեք նաևԲրոդվեյի խորհրդանշական մյուզիքլը կփակվի պրեմիերայից 35 տարի անցՊանրային սոուս՝ պաստայի համարՏղամարդը կերել է մակարոնեղեն և քաղցրավենիք և նիհարել է 31 կիլոգրամով

Խաչածաղկավոր բանջարեղեն: Ծաղկակաղամբը, բրոկոլին իսկապես սննդարար են, սակայն, եթե վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում, հարկավոր է նվազագույնի հասցնել սրանց օգտագործումը: Թեև բժիշկների շրջանում նաև կարծիքներ կան, որ խաչածաղկավորները կարող են վնասել միայն յոդի պակասի և մթերքի չարաշահման դեպքում:

Ինչպես է վահանաձև գեղձն արձագանքում սուրճի օգտագործմանը: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում սուրճի օգտագործման լուրջ հակացուցումներ առկա չեն, սակայն հարկավոր է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը: Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների վատ աշխատանքի, ինչի արդյունքում կարող է տուժել նաև վահանաձև գեղձի աշխատանքը:Գլյուտեն: Սա սպիտակուցային նյութ է, որը պարունակում են մի շարք ճաշատեսակներ: Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել սրա օգտագործումից:

Spread the love