«Պառկած միլիցիաները» պրոբլեմների բուն. Ահազանգ Posted on October 26, 2021October 26, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է «Զրույց » թերթը « progressarmenia. com» էլեկտրոնային կայքը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ ահազանգեր կապված արհեստական արգելակների (պարկած միլիցիա ) պատնեշների դեմ , վերջին ահազանգ- բողոքները ստացել ենք մասնավորապես Արարատի մարզի մի շարք վարորոդներից, ուսանողներից և բնակիչներից, ովքեր մտահոգված էին այն փաստով, որ շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում նաև արհեստական արգելակների պատճառով: « Մենք Արտաշատից 10 կիլոմետր հեռու ենք ապրում, գյուղում շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում , առանց էդ էլ պրոբլեմները շատ են, բազմիցս դիմել ենք էդ պարկած միլիցեքին հանելու համար, բայց ստեղ ոչ ոք չի անում իրա գործը» ,- մեզ հետ զրույցում ասաց Արևշատի բնակիչ: Ուսանողներն էլ իրենց հերթին դժգոհեցին , որ գյուղից քաղաք իրենց դասերին ժամանակին չեն հասնում՝ 45 րոպե սահմանված հանրային տրանսպորտը տեղ է հասնում 1,5 ժամում արգելակների պատճառով: Վերոհիշյալ՝ սնկի պես աճող « պարկած միլիցիաների » խնդիրը պարզաբանելու հետ կապված մենք սկզբում դիմեցինք Արարարտի մարզպետարանի տրանսպորտային վարչություն: Մեր հարցին ի պատասխան ավագ մասնագետ պարոն Կարեն Մելքոնյանը ասաց.-Արտաշատից Երևան տանող ճանապարհը դա հանրապետական նշանակության ճանապարհ է և մենք տեղյակ ենք այդ խնդրից, սակայն մեր լիազորությունների շրջանակներում չէ տվյալ խնդրի կարգավորումները: Մենք ևս բազմիսց ստացել ենք բողոքներ նույն հարցով և բարձրաձայնել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարայրություն, քանի-որ խնդիրը տվյալ գերատեսչության լիազորությնաների սահմաններում է:Մենք ճանապարհային նշանների տեղադրման , ինչպես նաև արհեստական անհարթությունների սարքելու կամ քանդելու թույլտվության լիազորություններ չունենք: Իսկ մեր այն հարցին թե նախարարությունը ի՞նչ չափորոշիցներից ելներով կամ հիմքով է թույատրում ճանապարհների անհարթությունները: Մարզպետարանի քաջատեղյակ ու բանիմաց մասնագետի խոսքերով՝օրենքով կարգավորվում է տվյալ խնդիրը:Հանրապետական ու միջպետական ճանապահների վրա արգելվում են տեղադրել անհարթությունները չնայած 99 %-ը անօրինական տեղադրել են արդեն, այն կանխելու խնդրով պետք է զվբաղվի նախարարությունը և քաղաքաշինության համապատասխան տեսչությունը, որը իրավունք ունի և տուգանելու: « Եթե անգամ թույլտվություն կա միայն մանկապարտեզների կամ դպրոցներ տանող ճանապարհի տարածքում տեղադրել , նույնիսկ դա միայն նախարարությունն է թույլ տալիս և իրավունք ունի վերաոհիշյալ տեսչությանը , մենք որևէ լիազորություն չունենք խնդիր կարգավորման հետ կապված»-նշեց Կարեն Մելքոնյանը: Հաշվի առնելով խնդրի լրջությունը և բնակիչների բողոքները մենք դիմեցինք խնդիրը կարգավոևող համապատասխան գերատեսչության ղեկավար՝ նախարարա պարոն Գնել Սանոսյանին: Թե ինչու որևէ միջոց չեն ձեռնարկում խնդրի լուծման համար: Մասնավորևապես Արտաշատ – Երևան միջպետական ճանապարհին 20-ից ավելի արհեստական անհարթություններ են ստեղծել, ով պատահի ու ինքնանպատակ խոչընդոտելով հանրային տրանսպրտի երթևեկությունը , երկարացնելով ճանապարհի երկարությունը ժամանակին տեղ չհասցնելով ուսանողներին ու գյուղից քաղաք շտապող աշխատողներին և վերջապես ավտոտրանսպորտի տեխնիկական միջոցները ժամանակից շուտ են ֆիզիկական մաշվածության պագտճառ դառնում, այնպիսի տպավորություն է , որ այս ամենը գիտակցում են բայց միջոցրեր չեն ձեռնարկում աշխարհի, որևէ այլ երկրում արդյո՞ք կա այսպիսի անփույթ վերաբերմունք ինչպես ՀՀ միջպետական ճանապարհին փռված (պառկած միլիցիան): Մեր հարցերի համար պարզաբանում տվեց տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Ք. Ղալեչյանը հետևյալ բովանդակությամբ, որ իրենք ևս տեղյակ են միջպետական ճանապարհների արհեստական անհարթություններից, որպես տնօրինող կառույց նախարարաությունն իր համաձայնությունը չի տվել կառուցելու համար, ավելին ասենք, որ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 35-րդ կետի համաձայն՝ արհեստական անհարթությաուններ արգելվում է տեղակայել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին: Եվ նախարարությունը տվյալ դեպքում Արարատի մարզի հանրասպասարկող նշանակության պանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել և ապամոնտաժել անհարթությունները:ՀԳ. Սակայն մինչ օրս ոչ մի արդյունք չկա և նույնիսկ կապալառու կազմակերպության անունը կառավարական պատասխանի մեջ ասված չէր թե որ կազմակերպությունն է քադման աշխատանքներ իրականցնելու և երբ, որ ժամկետներում քանի –որ դեռ սնկի պես աճում են , ոչ թե ապամոնտաժվում, իսկ հանուն արդարության ասենք , որ ապօրինի շենք շինությունների հարցերը Երևան քաղաքում շատ արագ լուծվեց քար ու քանդ արեցին իսկ պարկած միլիցիաները անփույթ կերպով տարիներ շարունակ փառավոր կերպով պարկել են փողոցներում խոչընդոտելով մարդկանց կյանքի բնականոն ընթացքին և որակազրկելով հանրային կյանքի քաղաքակիրթ ընթացքը: Հոդվածը ՝ Կարինե Սարգսյանի Post Views: 185 Spread the love