Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 28-ին՝
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։
Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։
Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Նշվել է, որ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:
Օրակարգային մյուս հարցերով քննարկվել են մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերվող հարցեր։
Մարզպետ Թևոնյանը կարևորել է մարզպետարանի և համայնքների գործուն աջակցությունը գործընթացի պատշաճ իրականացման համար և հույս հայտնել, որ մարդահամարը մարզում կիրականացվի ամենայն պատասխանատվությամբ։
Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ