ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջինն է միջուկային զենք կիրառել՝ երկու ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, գրում է «Комсомольская правда»-ն։
«ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները։ Ի դեպ, նախադեպ են ստեղծել»,- Կրեմլում ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը նաեւ «սարսափելի հետք է թողել» Կորեայի ու Վիետնամի պատմության մեջ, իսկ այսօր նրանք փորձում են «օկուպացնել Գերմանիան ու Հարավային Կորեան իրավահավասարության մասին հայտարարությունների ներքո»։