Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից:
Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ օրվա առիթով այցելել է տարածաշրջանի Քաղցրաշեն բնակավայր , որի մասին գրել է՝
«Տարեցների օրվա առթիվ այսօր այցելել եմ Արտաշատ քաղաքում ապրող Աշխեն տատիկին և Քաղցրաշեն բնակավայրում ապրող Բալասան տատիկին, ովքեր բոլորել են հարյուր տարին։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և իմ անունից ջերմորեն շնորհավորել եմ նրանց, մաղթել ամուր առողջություն, երջանիկ ու խաղաղ օրեր:
Մենք որդիական պարտք ունենք մեր կողքին ապրող մեծահասակների հանդեպ՝ ուշադրությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց ոչ միայն տոնական, այլև յուրաքանչյուր օր» :
Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ